Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մոգերինին կոչ է անում ԼՂ իրավիճակը վերածել խաղաղության հնարավորության. ստատուս քվոն անընդունելի է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին շրջանում լարվածության աճն ավելի հստակ է ցույց տալիս, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք շարունակում ենք պնդել հրադադարի խիստ պահպանման և խաղաղ գործընթացում առաջ շարժվելու վրա: Մասնավորապես, քաղաքացիական անձանց թիրախավորումը պետք է դադարի: Սակայն ակնհայտորեն մենք չենք կարող համաձայնել ստատուս-քվոյին և մեր քաղաքական նպատակը պետք է լինի, որ կողմերը վերսկսեն բանակցությունները հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ»,- շեշտեց Մոգերինին:

Նրա խոսքով` ԵՄ-ն աջակցում է համախագահների կողմից առաջարկված Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի կարգավորմանը:

«Սակայն, մենք բոլորս էլ գիտենք, որ ի վերջո կարգավորումը կողմերի ձեռքերում է: Նրանք պետք է պատրաստ լինեն իմաստալից փոխզիջումների գնալ հանուն խաղաղության»,- ասաց ԵՄ բարձր ներկայացուցիչը:

Ֆեդերիկա Մոգերինին շեշտեց նաև, որ հրադադարը պահպանելուն և բանակցություններում ներգրավվելուն զուգահեռ պետք է ստեղծել առաջընթացի համար անհրաժեշտ միջավայր: Քայելրը և հայտարարությունները, որոնք կարող են առավել բարդացնել արդեն իսկ բարդ միջավայրը պետք է դադարեն:

«ԵՄ-ն լիովին աջակցում է այն միջոցներին, որոնք կարող են օգնել այս իրավիճակում , ինչպես օրինակ սպանված զինվորների մարմինների վերադարձն իրենց ընտանիքներին: Այսպիսի մեխանիզմ անցած շաբաթ գործի է դրվել ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ-ի կողմից: Մենք նաև նոր ջանքերի կարիք ունենք, որոնք կուղեկցեն քաղաքական գործընթացը, այդ թվում առաջադեմ անվտանգության միջոցառումներ, ինչպես օրինակ ԵԱՀԿ-ի առաջարկած հրադադարի խախատումների հետաքննության մեխանիզմը, որին ԵՄ-ն աջակցում է»,- ընդգծեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը:

Ի լրումն համանախագահների ջանքերի` մի քանի տարի է, ինչ ԵՄ-ն խրախուսում է կողմերի միջև խաղաղ շփումները: «Այսօր այս ջանքերն առավել կարևոր են, քան երբևէ: Հակամարտության կարգավորումը կշարունակի լինել Հայաստանի և Ադրբեջանի որպես գործընկեր երկրների հետ ԵՄ-ի երկխոսության օրակարգում: Բռնությունների նմանատիպ պոռթկումից հետո բանակցությունների և վստահության մասին խոսելը, գիտեմ, կարող է անտեղին թվալ, բայց այդպես չէ, իրականում դա միակ տրամաբանական քայլն է: Բանակցությունների այլընտրանքը կլինեն ավելի շատ մահերն ու կործանումները: Հիմա բոլորն են հասկանում, որ ստատուս-քվոն կարող է տանել միայն բռնության և հենց դա էլ տեղի ունեցավ: Եկեք չթերագնահատենք այս հակամարտության վտանգը: Եկեք ստեղծված իրավիճակը վերածենք խաղաղության համար հնարավորության»,- ամփոփիչ կոչ արեց Մոգերինին:

 

Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկը