Կիպրոսցի եվրապատգամավորը ԵՄ-ին հորդորել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած վերջին հարձակումների առնչությամբ ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի այդ կառույցի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ասել էԿիպրոսը ներկայացնող եվրապատգամավոր Էլենի Թեոխարուսը:
«Եվրամիությունը պետք է աջակցի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որը պայքարում է իր ազատության համար: Նրանք չեն կարող թողնվել անարդարության մեջ: Մենք պետք է ճանաչենք Լեռնային Ղարաբաղը և պատժամիջոցներ կիրառենք Ադրբեջանի նկատմամբ: Դա մեզ կմոտեցնի խաղաղության հաստատմանը»,- ասել է Թեոխարուսը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



