Պակիստանում առնվազն 18 մարդ է զոհվել ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 18 մարդ է զոհվել, եւս 14-ը՝ տուժել Պակիստանի Փենջաբ հյուսիսարեւելյան նահանգի վարչական կենտրոնում՝ Ֆեյսալաբադ քաղաքում, ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սինհուա գործակալությանը:
Ընդամենն ավտոբուսում եղել են 50-ից ավելի ուղեւորներ: Վիրավորները հոսպիտալացվել են:
Ըստ նախնական տեղեկատվության՝ ավտոբուսը վազանց կատարելիս բախվել է հանդիպական գոտիով շարժվող բեռնատարին: Ճանապարհատրանսպորտային պատահարի ենթադրյալ մեղավորը՝ ավտոբուսի վարորդը, զոհվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



