Քանյե Ուեսթը Շոտլանդիայում իջեւանել է համեստ հյուրանոցում, որտեղ նկարահանելու է իր նոր տեսահոլովակը
ԼԱՅՖՔանյե Ուեսթը օրերս Մեծ Բրիտանիա էր ժամանել, որտեղ ներկայացնում էր իր նոր ալբոմը: Daily Mail-ը գրել է, որ հետո ռեփերը Շոտլանդիա էր մեկնել ու իջեւանել Շոտլանդիայի արեւմուտքում՝ Սքայ կղզում, գտնվող մի համեստ հյուրանոցում:

Այստեղ 38-ամյա ռեփերը նկարահանելու է նոր տեսահոլովակ իր նոր ալբոմի երգերից մեկի համար:
Երաժիշտն ու նրա թիմը նախապես պատվիրել էին այդ ամբողջ համեստ հյուրանոցը, ու ի դեպ Քանյեն այնտեղ դեռ ոչ մի սկանդալի մեջ չի հայտնվել, իսկ հյուրանոցի տերերը՝ Էննի Գրեսին ու Քեն Գաննը, նշել են, որ միշտ ուրախ կլինեն Ուեսթին տեսնել իրենց հյուրանոցում:
«Քանյեն իդեալական հյուր է, շատ քաղաքավարի ու հաճելի»,- նկատել է Էննին:

Ահա այսպիսի շրջապատում էր Ուեսթը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



