ԵՄ-ի հետ Ռուսաստանի նախկին հարաբերություններին վերադարձ չի լինի. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Է, որ ԵՄ-ի եւ Ռուսաստանի նախկին հարաբերություններին վերադարձ սկզբունքորեն չի լինի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Այսպես Է նա մեկնաբանել զանգվածային լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել Է, թե business as usual ռեժիմով հարաբերություններին վերադարձ չի լինի, քանի դեռ Ռուսաստանը չսկսի հարգել իր միջազգային պարտավորությունները եւ միջազգային իրավունքը:
«Business as usual: Այն չի լինի ոչ թե «քանի դեռ Ռուսաստանը…, այլ սկզբունքորեն»,- Facebook-ի իր Էջում ընդգծել Է Մարիա Զախարովան:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



