Լարիսա Ալավերդյանը՝ «գերի» բառի անհարկի օգտագործման մասին (տեսանյութ)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով 21 անհետ կորած համարված զինծառայողների վերաբերյալ մամուլի հրապարակումների մասին, նկատեց, որ հաճախ մամուլում նրանց անվանում էին գերիներ:
Ըստ Ալավերդյանի՝ միջազգային մարդասիրական իրավունքը ցանկացած դեպքի վերաբերյալ ունի հստակ տերմինաբանություն, հետևաբար, «գերի» չենք կարող անվանել այն մարդանց, որոնց գտնվելու վայրի, ճակատագրի մասին հստակ տեղեկություններ չունենք: Այս դեպքում, ըստ Ալավերդյանի, պետք էր օգտագործել ոչ թե «գերի» բառը, այլ «անհետ կորածներ» բառակապակցությունը: Հիշեցնենք, որ անհետ կորած համարվող 18 զինծառայողների մարմիններն օրեր առաջ հանձնվեցին հայկական կողմին:
Մանրամասները՝ տեսանյութում.
Լիլիթ Լալայան
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



