Հայկական կողմը դժգոհ է Ռուսաստանի կողմից գազի գնի իջեցման չափից.«Հրապարակ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Մեր տեղեկություններով՝ հայկական կողմը դժգոհ է Ռուսաստանի կողմից գազի գնի իջեցման չափից։ Մեդվեդևի հետ տետատետ զրույցի ժամանակ Հովիկ Աբրահամյանը փորձել է բանակցել-համոզել, որ ևս 5 դոլար իջեցվի, սակայն Մեդվեդևը նրբագեղորեն հասկացրել է, որ ինքն այդ «փաթեթով» է եկել Հայաստան, այլ «փաթեթ» չի կարող քննարկվել, սակայն որոշակի լուրջ զիջումների է գնացել էներգետիկ այլ ոլորտների հետ կապված, ինչպիսիք՝ չասացիև։ Հիմա հայկական կողմը հաշվարկներ է անում, որ հասկանա՝ հնարավո՞ր է լինելու գազի այդ «փաթեթով» տեսանելիորեն իջեցնել նաև շարքային սպառողի գազի սակագինը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



