Ժայռաբեկորները և բնահողը Տավուշի մարզում երկկողմանի փակել են հանրապետական նշանակության ավտոճանապարհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ի լուսաբացին Տավուշի մարզի Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 28-րդ կմ-ում` Այգեձոր գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել հողային պաստառի վերին շեպի փլուզում: Մոտ 1100 խմ ծավալի ժայռաբեկորները և բնահողը երկկողմանի փակել են ճանապարհը: Այս մասին «Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Այս պահին Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ` բնահողը և ժայռաբեկորները ճանապարհից հեռացնելու, ինչպես նաև երթևեկությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնելու համար:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



