Երևան, 23.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սիրիայի շուրջ բանակցություններն սկսվել են Ասադի ճակատագրի եւ հրադադարի հարցերի քննարկմամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ժնեւում ապրիլի 13-ին սկսվել է Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը միտված բանակցությունների երկրորդ փուլը, որն, ինչպես սպասվում է, կշարունակվի մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը: Դրանք մեկնարկել են սիրիական ընդդիմադիր Բանակցությունների բարձրագույն կոմիտեի (ԲԲԿ) պատվիրակության հետ Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դես պանորդ Ստաֆան դե Միստուրայի հանդիպմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դե Միստուրան միայն ապրիլի 13-ի առավոտյան է վերադարձել Մերձավոր Արեւելք կատարած ուղեւորությունից, որտեղ առաջիկա բանակցությունների շուրջ խորհրդակցություններ է անցկացրել Հորդանանում, Սիրիայում եւ Իրանում: Մինչ այդ տեղի է ունեցել ՄԱԿ-ի հանձնակատարի ուղեւորությունը Մոսկվա: Այցերի արդյունքների շուրջ նա խոսել է ԲԲԿ-ի հետ հանդիպման արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ: «Վերջին օրերի ընթացքում ես այցելեցի Մոսկվա, Դամասկոս, Ամման, Թեհրան, հանդիպեցի այդ երկրների իշխանությունների ներկայացուցիչների հետ, լսեցի նրանց խորհուրդներն այն մասին, թե ինչպես միջսիրիական բանակցությունների այս փուլը դարձնենք ավելի արդյունավետ,- ասել է նա:- Նրանք բոլորն էլ հետաքրքրություն եւ աջակցություն ցուցաբերեցին քաղաքական բանավեճերի գործընթացին եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւի հիման վրա քաղաքական անցմանը»:

ԲԲԿ-ն բանակցություններին իր մանակցությունն սկսել է կտրուկ հայտարարություններով: Պատվիրակության ղեկավար Ասադ ազ Զոուբին վերստին պահանջել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ կառավարության հանգուցային դեմքերի պաշտոնաթողությունը, ինչպես նաեւ Սիրիայի կառավարությանը մեղադրել է հրադադարի խախտումների մեջ: «Երբ մենք դե Միստուրայի հետ քննարկում էինք անցումային ղեկավար մարմնի ստեղծումը, մենք հայտարարեցինք Բաշար Ասադի եւ ռեժիմի մյուս հանգուցային դեմքերի հեռանալու անհրաժեշտության մասին»,- ասել է նա:

«Մենք շատ ուշադիր հետեւում ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին,- ասել է Զոուբին, պատասխանելով Հալեպի մերձակայքում սիրիական բանակի գործողությունների նկատմամբ ԲԲԿ-ի վերաբերմունքի վերաբերյալ հարցին:- Բանակցությունների այս փուլից առաջ կառավարությունն ընդլայնել է իր գործողությունները, մարդիկ են զոհվել: Դա վկայում է այն մասին, որ կառավարությունը փորձում է ճգնաժամը կարգավորել ոչ թե խաղաղ, այլ ռազմական ճանապարհով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Այսօր, 36 տարի անց, մեր պարտականությունն է պաշտպանել ոչ միայն մեր սահմանները, այլև մեր պետականության հիմնադիր փաստաթուղթը, մեր անկախության մանդատը․ Սուրենյանց Բանակում տիրող քերական բարքերի մասին. Էդմոն Մարուքյան «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Ո՞վ եք դուք, որ Հայաստանի համար պաշտոնական գաղափարախոսություն որոշեք. Էդմոն Մարուքյան ԶՈւ բարեհոգեբանական վարչությունը, ըստ էության, անարդյունավետ է ու գործում է ձևական. Ղահրամանյան Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 4 վիրավոր Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Իրանը սպառնացել է փակել Պարսից ծոցից նավթի արտահանումը Անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարեդարձի առթիվ ուզում եմ իմ ողջույնը հղել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին. Գագիկ Ծառուկյան Հերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբՀայաստանյան ծաղիկների ներմուծումը Վրաստան աճել է՝ Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Հնդկաստանը օգտագործում է իր տրանսպորտային ենթակառուցվածքները մաքուր էներգիայի անցնելու համարՕդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրելԻմանալով մեր հարևաններին` մենք զգուշացնում ենք մեր հանրությանը. ժողովու՜րդ, քաշելու են մեզ. Նարեկ Կարապետյան5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցԱդրբեջանում հայատյացությունը ունի խորը կրթական, գիտական, մշակութային և որոշ չափով նաև սպորտային արմատացած համակարգ. Գառնիկ ԴավթյանԺողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը. իրավունքը պետք է գերակայի․ Արամ ՎարդևանյանՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց