Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես հպարտանում եմ, որ կյանքի համար կյանքի գնով կռվող ազգ ունեմ, ոչ թե թուրքի յաթաղանի տակ ծնկի եկող ու գլուխը կախող

ԲԼՈԳ

Արման Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գիտեմ ասելիքս ոմանք չեն ընկալելու, բայց պետք ա ասեմ.

Հերիք ա, դուրս եկե՛ք զոհի կերպարի միջից, հերիք ա: Թարգե՛ք սուգ հայտարարելու ձեր կոչերը, և աշխարհից խղճահարություն մի՛ սպասեք:
Մեր զոհված հերոսներից յուրաքանչյուրի մահը ցավ է, աննկարագրելի ցավ, բայց նրանցից ոչ ոք, լսու՞մ եք, ոչ ոք անիմաստ չի զոհվել, նրանք հայրենիք են պահել, հասկանու՞մ եք, հայրենիք են պահել: Նրանք իրենց կյանքերի գնով կյանքեր են փրկել, իրենց զինակից ընկերների կյանքերը, իրենց հետևի գյուղերում ապրող մարդկանց կյանքերը: Նրանք իրենց կյանքերի գնով թույլ չտվեցին Սումգայիթի կրկնությունը:

100 տարի առաջ մեկուկես միլիոն զոհ ունեցանք: 100 տարի առաջ հազարավոր մարդկանց ընդամենը մի քանի ասկյար ամիսներ շարունակ «տանում էին» անապատներով, տանում էին դեպի մահ և եթե այդ ժամանակ մեր այսօրյա հերոսների դուխի կեսի կեսն ու անձնազոհությունն ունեցող մի քանի հոգի լինեին, մենք այդքան զոհեր չէինք ունենա:

Այո՛, մեր տղերքից յուրաքանչյուրի մահը ցավ է, բայց և հպարտություն է, որ մենք սովորեցինք կռվել ու ընկնել մարտի դաշտում, ոչ թե ծնկի գալ ու գլուխը դնել թուրքի յաթաղանի տակ, հպարտություն է, որ մենք հիմա նախընտրում ենք կյանքի համար կռվելը, ոչ թե կյանք աղերսելը:

Ու ամեն անգամ, երբ կարդում էի զոհերի նկարների տակ գրված «Ցավում ենք և հպարտանումը», ցավում էի և հպարտանում, հպարտանում, որ կոտորվող ազգս վերջապես վերածվեց մարտնչող ազգի, կյանքի գնով կյանքի համար կռվող ազգի...

Երբ մեկ տարի առաջ Suren Aghasi Manukyanից իմացա, որ Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան եկած պատվիրակությունները Հայոց Ցեղասպանության թանգարանում ամենաշատը կանգ են առել «Նեմեսիս» օպերացիայի ստենդի մոտ նույն հպարտության զգացումն ունեի: Հպարտ էի, որ աշխարհն ազգիս ճանաչում է, ոչ թե կոտորված, այլ իր ազգի նկատմամբ կատարված ոճիրի համար պատժող, այլ ոչ թե աշխարհից արդարություն աղերսող: Հպարտ էի, որ աշխարհը սկսում է ճանաչել ազգիս, որպես իր հանդեպ ոճիր գործած ոճրագործի դատավոր ու դահիճ, ոչ թե լոկ զոհ...

Ու ես սպասում եմ այն օրվան, երբ Բեռլինում, կամ Փարիզում, կամ Լիսաբոնում հայտնված ռամիլ սաֆարովի դիմաց կկանգնի մի հայ ու դրա աչքերին նայելով, կացինը կխրի ճակատի մեջ ու հետո դատարանում հպարտորեն կասի, «Ես մարդ եմ սպանել, բայց ես մարդասպան չեմ»...

Այո՛, այս օրերին մենք բազմաթիվ զոհեր ունեցանք և 1994-ին մեզնից խնդրած հրադադարի կնքումից հետո շատ ենք ունեցել, բայց այդ զոհերից ոչ ոք անիմաստ չի զոհվել, հասկանու՞մ եք, ոչ ոքի մահն անիմաստ չի եղել: Նրանք ուղղակի չեն զոհվել, նրանք զոհվել են հանուն հայրենիքի, հանուն նրա, որ իրենց հետևում գտնվող գյուղերի մարդկանց, իրենց ընտանիքներին, իրենց ազգին թուրքի յաթաղանը չհասնի...

Ես ցավում եմ մեր զոհերից յուրաքանչյուրի համար, անկախ նրանից իր նկարը տեսա ֆեյսբուքում կամ կայքերում, թե ոչ, անկախ իր կոչումից և պաշտոնից, անկախ նրանից թե քանի շահիդ սատկացրեց մինչև զոհվելը, բայց ես հպարտանում եմ, հպարտանում եմ, որ կյանքի համար կյանքի գնով կռվող ազգ ունեմ, ոչ թե թուրքի յաթաղանի տակ ծնկի եկող ու գլուխը կախող...

Երիտասարդության ձայնը փոփոխության պահանջ է․ Սամվել Կարապետյանի ուղերձը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 7-ինԷս իշխանությունը Հայաստանում, թե աշխարհի ցանկացած այլ կետում, անցողիկ է. Աննա ԿոստանյանԶգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ «Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Բժիշկը զգուշացրել է «Kinder Surprise»-ի վտանգների մասին Մենք նախընտրում ենք Հորմուզի նեղուցը վերադարձնել նախապատերազմական վիճակին․ Ռուբիո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին «Իրենց շատ հարգում եմ». Խորեն Լևոնյանը՝ նախկին կանանց մասին Ինչ հետևանքներ կունենա Գերմանիայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի կրճատումը․ ԶԼՄ Արամ Ա Վեհափառը քննարկել է Վատիկան կատարելիք այցելության հարցերը Պրեմիերա. Կարո Այրումյան - «Վերջին զանգ» «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խիստ դժգոհ է մնացել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Խաբի Ալոնսոյի հեռացումից Ի՞նչ է նախանշում բերանում թթու համը. երբ զգոն լինել Լույս չի լինի՝ մայիսի 5-9-ը և 11-13-ը Արաղչին մայիսի 6-ին կայցելի Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 6-ից 10-ը Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին «Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Խոշոր Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանԷմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց Թոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՆարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բшխվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ կա վիրավոր Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներ ՄԻՊ-ը «խիստ մտահոգիչ է համարում Վեդիում երեխաներին առնչվող դեպքը» «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Զելենսկին Պուտինի՝ Հաղթանակի օրվա հրադադար հաստատելու որոշումը անհիմն է համարում ՉԼ․ «Արսենալի» եւ «Աթլետիկոյի» մեկնարկային կազմերը Օմեգա-3 հավելումները՝ վտանգի տակ․ նոր հետազոտությունը կապում է դրանք հիշողության արագ վատացման հետ Ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին․ Մակրոնը՝ Գյումրիում Met Gala 2026-ի ամենաոճայինները․ Ջեններ քույրերը գլխավորում են ցուցակը Բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ադրբեջանցի փորձագետը Երևանում իր երկիրն անվանել է «միջին տերություն» Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Դարբնիկ գյուղում վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է Առաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴ Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ Միջազգային քրեական դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ