Պենտագոնը մարտական լազեր է փորձարկելու բալիստիկ հրթիռների ոչնչացման համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները շարունակում Է հավանական թշնամու բալիստիկ հրթիռներից պաշտպանության մարտական լազերի մշակումը եւ մտադիր Է հինգ տարի հետո ձեռնամուխ լինել դրա փորձարկումներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին Կոնգրեսում կայացած ունկնդրումների ժամանակ այս մասին հայտնել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն դերծովակալ Ջեյմս Սիրինգը:
Նրա խոսքով՝ այդ համակարգի հնարավորությունների ցուցադրումը, համակարգ, որը նախատեսված Է թռիչքի հետագծի սկզբնական հատվածում բալիստիկ հրթիռների ոչնչացման համար, պլանավորվում Է 2021 թվականին:
«Մենք ջանքերը կենտրոնացրել ենք ավելի արդյունավետ եւ ոչ ծանր լազերի ստեղծման վրա», որը կտեղակայվի ինքնաթիռի վրա, ճշտել Է Սիրինգը: Նա նշել Է, որ խոսքը հարաբերականորեն «ոչ մեծ հզորության» մասին Է, որի մշակման համար Պենտագոնը կցանկանար առաջիկա հինգ տարում ստանալ 278 միլիոն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



