Վրաստանի վարչապետը նախագահին առաջարկել Է տեղափոխել նախընտրական արշավի սկիզբը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին առաջարկել Է իր կարգադրությունը փոխել այնպես, որ նախընտրական արշավն սկսվի հուլիսի 8-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախագահն ավելի վաղ հայտարարել Էր, որ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 8-ին եւ համապատասխան որոշումն ուղարկել Էր կառավարությանը՝ ստորագրելու համար: Ընդսմին ակտը պետք Է ուժի մեջ մտներ ոչ թե ստորագրված փաստաթղթի հրապարակումից անմիջապես հետո, այլ ընտրություններից երկու ամիս առաջ՝ օգոստոսի 8-ին: Համապատասխանաբար նախընտրական արշավը պետք Է սկսվեր հենց այդ ժամանակ:
«Քանի որ երկամսյա ժամկետը լայն քննարկում եւ քաղաքացիական հատվածի ու տարբեր կուսակցությունների որոշակի դժգոհությունն Է առաջացրել, մենք ցանկանում ենք խնդրել նախագահի վարչակազմին՝ փաստաթուղթը ներկայացնել այն ժամանակ, որ դրա հրապարակումը տեղի ունենա հուլիսի 8-ին, որպեսզի նախընտրական արշավի ժամանակաշրջանը կազմի երեք ամիս»,-ասել Է Կվիրիկաշվիլին: Ընդ որում՝ ընտրությունների ամսաթիվը՝ հոկտեմբերի 8-ը, անփոփոխ կմնա, հավելել Է նա:
Նախագահի որոշումը չստորագրելու կոչով կառավարության ղեկավարին են դիմել վրացական հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպություններն ու առաջատար ընդդիմադիր կուսակցությունները: Նրանք հայտարարել են, որ նախագահի ակտում նշված ժամկետները հակասում են Ընտրական օրենսգրքին, հաղորդել Է Sputnik-ը:



