Ռոբ Քարդաշյանը կամուսնանա Բլեք Չայնայի հետ ամռան վերջին. հարսանիքը կնկարահանվի ռեալիթի շոուի ձեւաչափով
ԼԱՅՖՌոբ Քարդաշյանն ամուսնանալու է Բլեք Չայնայի հետ այս ամռան վերջին, գրում է UsWeekly –ն՝ վկայակոչելով Քարդաշյանների ընտանիքի աղբյուրները: Պարբերականին նաեւ հայտնի է դարձել, որ հարսանիքը նկարահանելու են ռեալիթի շոուի ձեւաչափով:

Հանդիսությունը ծրագրված է տաք երկրներում, բայց թե հատկապես որ՝ չեն նշում: Դեռ հայտնի է միայն, որ խոսքը արեւադարձային երկրների մասին է, այլ ոչ թե եվրոպական պալատների:

Հիշեցնենք, որ 29-ամյա Ռոբը 28-ամյա Չայնային անցած շաբաթ էր ամուսնության առաջարկություն արել:

«Միանգամից մի քանի ալիքներ Ռոբի հարսանիքը նկարահանելու ցանկություն են հայտնել: Սակայն Քարդաշյանների ընտանիքը փորձում են համոզել Ռոբին, որ հրաժարվի այդ մտադրությունից՝ ասելով, որ Չայնայի հետ ամուսնությունը երկար չի տեւի»,- հայտնում է աղբյուրը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



