ԻՊ-ի զինյալները շուրջ 100 մարդու են առեւանգել Իրաքի Էլ Ֆալուջա քաղաքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի Անբար արեւմտյան նահանգի Էլ Ֆալուջա քաղաքի առնվազն 100 խաղաղ բնակիչներ են հայտնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ձեռքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 14-ին հայտնել Է «Աս Սումարիա» հեռուստաալիքը:
Ստացվող տեղեկատվության համաձայն՝ ծայրահեղականներն «անցած գիշեր մի շարք արշավներ են անցկացրել Էլ Ֆալուջայի արեւմուտքում»: Առեւանգված իրաքցիները, որոնց իսլամիստները մեղադրում են կառավարական ուժերի հետ համագործակցելու մեջ, «տեղափոխվել են քաղաքի տարածքում գտնվող ԻՊ-ի բանտեր»:
Էլ Ֆալուջան մինչ այժմ մնում Է զինյալների հսկողության ներքո ի տարբերություն Անբարի նահանգի վարչական կենտրոն Ռամադի քաղաքի, որը երկարատեւ գործողությունների արդյունքում վերջնականապես ազատագրվեց փետրվարի սկզբին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



