Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան» ընդդիմության է անցնում Ուկրաինայի նոր կառավարության նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերագույն ռադայում «Բատկիվշչինա» խմբակցությունն ընդդիմության Է անցնում Ուկրաինայի նոր կառավարության նկատմամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ռադայում հայտարարել Է կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն:
«Ինչու՞ քվեարկության չեք դրել «Սվոբոդայի» որոշումն (Արսենի) Յացենյուկի պաշտոնաթողության մասին, այլ արել եք այն, ինչը հակասում Է Սահմանադրությանը եւ օրենքին՝ փաթեթային քվեարկություն: Դա նշանակում Է, որ վստահության չկա: Տեղերով փոխվում են աթոռները, այլ ոչ թե մարդիկ: Ուստի «Բատկիվշչինան» անցնում Է եվրոպական ժողովրդավարական ընդդիմության»,- ասել Է Տիմոշենկոն:
Այսուհետեւ, նրա խոսքով՝ խմբակցությունն ընդդիմության մեջ կլինի «Պյոտր Պորոշենկոյի դաշինքի» եւ «Ժողովրդական ճակատի» կոալիցիայի նկատմամբ: «Սա Ռադայում առաջին անգամ Է, երբ մեզ մոտ դեմոկրատական ուժերը կլինեն թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության մեջ»,- ընդգծել Է Տիմոշենկոն, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



