Ճապոնիայի Sharp ընկերությունն արհեստական ինտելեկտով խոսող հեռախոս Է վաճառքի հանել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃապոնիայի Sharp ընկերությունը շուկայում ներկայացրել Է մարդակերպ ռոբոտ-հեռախոս՝ արհեստական ինտելեկտով, որի հետ կարելի Է խոսել: 19,5 սանտիմետր բարձրությամբ եւ շուրջ 390 գրամ քաշով ապարատը կառավարվում Է ձայնով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խոսակցությանը զուգընթաց այն աստիճանաբար իմանում Է իր տիրոջ հակումներն ու սովորությունները եւ սկսում Է իրեն համապատասխան կերպ պահել:
Օրինակ՝ ռոբոտ-հեռախոսը կարող Է ինքը պարզել եւ զեկուցել եղանակի կանխատեսումը կամ հեռուստահաղորդումների ծրագիրը, հայտնել, որ «զանգահարում Է աշխատանքային գործընկերը», ունակ Է ինքնուրույն անտեսելու առանձին մուտքազանգեր եւ նման բաներ:
Ապարատն, ինչպես նշվում Է, օժտված Է նաեւ զբոսնելու եւ նույնիսկ պարելու ունակությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



