Դատարանը մեղավոր ճանաչեց Լեւոն Հայրապետյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը ձեռնարկատեր Լեւոն Հայրապետյանին մեղավոր ճանաչեց 800 հազար դոլար գումարի խարդախության մեջ: Այդ մասին դատարանի դահլիճից հայտնել Է ՏԱՍՍ-ը:
«Դատարանը հաստատեց Հայրապետյանի մեղավորությունը խաբեության ճանապարհով Իզմեստեւի դրամական միջոցները հափշտակելու հարցում»,-իր որոշումը հրապարակել Է դատավորը:
Ներկայում դատավճռի հրապարակումը շարունակվում Է:
Հետաքննության վարկածով Հայրապետյանը՝ փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ համատեղ Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար Է վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանը աջակցելու խոստումով, սակայն իրապես չԷր կարող ազդել դատավճռի վրա:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



