ՀՀ ԿԲ-ն ժամանակավորապես կասեցրել է «Կլուժ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կենտրոնական բանկի նախագահի ապրիլի 14-ի որոշմամբ՝ 10 օր ժամկետով կասեցվել է «Կլուժ» ՍՊԸ գրավատան լիցենզիայի գործողությունը՝ ՀՀ օրենսդրության խախտումների պատճառով: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։



