Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայ արտահանողները ռուսական շուկայում հանդիպում են խոչընդոտների. ՏՄՊՊՀ-ն հարցը ներկայացրել է ռուսական կողմին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Երևանում անցկացված ԵԱՏՄ հակամենաշնորհային քաղաքականության հարցերի քննարկմանը նվիրված նիստին բարձրաձայնել է խոչընդոտների մասին, որոնց հանդիպում են հայաստանցի արտահանողները ԵԱՏՄ անդամ-երկրների և, մասնավորապես, ռուսական շուկայում:Լրագրողների հետ զրույցում Արտակ Շաբոյա նը նշեց, որ իրենք պարբերաբար հանդիպում են արտահանողներին, ծանոթանում նրանց խնդիրներին, ուսումնասիրություններ կատարում, քանի որ Հայաստանի անդամակցությունն այս միությանը շատ կարևոր դեր ունի երկրի արտահանումը խրախուսելու տեսանկյունից: «Կարևոր խնդիրներից, որոնց հանդիպում են Հայաստանի տնտեսվարողները ԵԱՏՄ անդամ-պետությունների տարածքում, մասնավորապես, Ռուսաստանում կապված է նրա հետ, որ խոշոր առևտրային ցանցերը, սուպերմարկետները խտրական վերաբերմունք են ցուցաբերում արտահանող երկրների նկատմամբ: Օրինակ, այդ ցանցերը նախընտրում են աշխատել իրենց երկրի տեղական դիստրիբյուտոր ընկերությունների հետ: Այս դեպքում հայկական ընկերություններին այլընտրանք չի մնում, քան աշխատել նրանց հետ` ստիպված լինելով համաձայնել նրանց պայմաններին»,-ասաց Շաբոյանը: Նրա խոսքով` դիստրիբյուտորական ընկերությունները, որոնք կազմակերպում են իրացման գործընթացը, իրենց մարժան են ավելացնում, ինչը հանգեցնում է ՌԴ տարածքում հայկական ապրանքների թանակցմանն ու գնային տեսանկյունից դրանք դարձնում ոչ մրցունակ:

«Դեպքեր կան, որ խոշոր առևտրային ցանցերը, սուպերմարկետները վատացնում են իրացման պայմանները ընկերությունների համար: 2015 թվականի ուսումնասիրության արդյունքներով բազմաթիվ դեպքեր ի հայտ եկան, երբ այդ ցանցերը ինքնակամ իջեցնում են ձեռք բերվող ապրանքների գները կամ վճարման ժամկետներն են երկարացնում:  Դեպքեր կան, որ խոշոր առևտրային ցանցերը սուբյեկտիվ են որոշում, թե ինչպես ապրանքները ցուցադրեն իրենց առևտրային կենտրոններում: Փաստերի առկայության դեպքում այսպիսի քայլերը կարող են համարվել որպես հակամրցակցային գործունեություն և խոչընդոտել ԵԱՏՄ ընդհանուր տնտեսության զարգացումը»,-ավելացրեց Շաբոյանը: 

Նա տեղեկացրեց, որ ԵԱՏՄ իր գործընկերները համաձայնել են համատեղ ուսումնասիրություններ կատարել նշյալ խնդրի առնչությամբ: «Մասնավորապես, իմ ռուս գործընկերը համաձայնեց համընդհանուր ուսումնասիրություններ ու ստուգումներ սկսել խոշոր սուպերմարկետների նկատմամբ, որ այդ խնդիրները բացահայտվեն և կարգավորվեն»-նշեց պաշտոնյան: 

Շաբոյանն անդրադարձավ նաև ԵԱՏՄ տարածքում պետական գնումների կազմակերպման հարցերին` նշելով, որ ներկայում հիմնական խնդիրը էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչելիությունն է: «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո մեր երկրի բոլոր տնտեսվարողները իրավունք ունեն հավասար սկզբունքներով մասնակցել ԵԱՏՄ պետությունների տարածքում անցկացվող պետական գնումների մրցույթներին: Դա շատ լավ շուկա է Հայաստանի ապրանքների արտահանման առումով: Այնուհանդերձ, այս ոլորտում ևս կան խնդիրներ, որոնցից հիմնականը էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչման հարցն է: Մենք նիստի ընթացքում այդ հարցը բարձրացրեցինք: Նշեմ, որ այս ուղղությամբ ավելի ակտիվ աշխատանքներ ենք իրականացվելու»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը` հավելելով, որ մրցակցության պաշտպանության մարմինները միայնակ չեն կարող լուծել խնդիրը, դրա համար էլ անհրաժեշտ է ներդնել այլ պետական մարմինների ջանքերը ևս: 

ԱՊՀ և ԵԱՏՄ պետությունների մրցակցային մարմինների ներկայացուցիչները ապրիլի 14-ին Երևանում անցկացրել են հակամենաշնորհային քաղաքականության հարցերին ուղղված նիստերը: Նիստերին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԵՊՀ և ԵԱՏՄ անդամ-երկրների 30-ից ավելի պաշտոնյաներ:

Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան