Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մանրամասներ Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան էներգետիկ պայմանագրից.«Իրատես»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Օրերս կնքված Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան էներգետիկ պայմանագիրը կարելի է համարել աննախադեպ` մի քանի առումներով. հայաստանյան էներգետիկ ոլորտը, որը ռուսական «գերակայության տարածք» էր, «ճեղքում» արձանագրեց` դիվերսիֆիկացիոն լուրջ հեռանկարով: Մեր հարևանների շահերն ու հետաքրքրությունները բրգացան հատկապես հայաստանյան «գետնին» վրա, տրանզիտ ուղու վերածելով Հայաստանը ոչ միայն տնտեսական, այլև գեոքաղաքական առումներով: Հիշենք, քառակողմ հանդիպումը նախատեսված էր Վրաստանում, սակայն կողմերը եզրակացրին, որ Հայաստանը քաղաքականապես առավել «հարմարավետ» երկիր է` նման պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, որովհետև բարձրաստիճան ռուս պաշտոնյաները հակված չեն Վրաստան մեկնելու:

Եթե սրան էլ գումարում ես այն «նուրբ» հանգամանքը, որ ռազմավարական կարևորության այդ պայմանագրի ստորագրումը տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա դեպքերից վայրկյաններ անց, ապա ստորագրված պայմանագիրը վերածվում է գրեթե տարածաշրջանային «համերաշխության-խաղաղության» փաստաթղթի:

Այս և «մնացյալ» հարցերի շուրջ է «Իրատես»-ի զրույցը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ:

-Պարոն Յոլյան, «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման «ճանապարհային քարտեզը», ի վերջո, իրենից ի՞նչ է ներկայացնում:

-Քարտեզի աշխարհագրությունը հետևյալն է. մինչև 2019 թվականը պետք է պատրաստ լինեն Իրան-Հայաստան, Հայաստան-Վրաստան 400-կՎ լարումով էլեկտրագծերը. Այրումում կստեղծվի ենթակայան և մշտական կետ` էլէներգիան «բաշխելու» համար, վրացական կողմն այդտեղից կկառուցի 500 կՎ լարումով էլեկտրագիծ` մինչև Մառնեուլ, որտեղ ենթակայանի հզորությունը պլանավորվում է 220 կՎ, ապա շինարարությունը կգնա մինչև Կազբեկ, որից հետո ռուսական կողմը, ավարտելով մեր վրաց գործընկերների հետ պայմանավորվածությունների փուլը, էլեկտրագծի կառուցումը կշարունակի մինչև Մոզդոկ: Սա է ընդհանուր պատկերը:

-Ի՞նչ կշահի այդ «քարտեզից» կոնկրետ հայկական կողմը:

-Նախ ընդգծենք, որ «քարտեզը» ապագային միտված ռազմավարական նշանակության պրոյեկտ է` տնտեսական հնարավորությունների լայն դաշտ, զարգացման լուրջ հեռանկար: Ապա և` այդ պայմանագրով բարձրավոլտ էլեկտրագծերով հոսանք տեղափոխելու հայաստանյան հզորությունները կմեծանան 4-5 անգամ:

-Կա՞ն գոնե մոտավոր հաշվարկներ, թե այդ «մեծացումներն» ինչ թվային տեսք ունեն մեզ համար:

-Միանշանակ:

-Հրապարակայնացման ենթակա՞ են դրանք, թե՞…

-Մինչև 2036-ը էներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման մասին կառավարության որոշում կա` թվայնացված, որոշարկված, թե յուրաքանչյուր տարում` սկսած 2019-ից, որքան էլէներգիա է վաճառվելու Իրանին, որքան` Վրաստանին, 2020-ին` որքան… և այդպես շարունակ: 2019-ից հետո այս պայմանագիրը հնարավորություն է մեր տնտեսության, բյուջեի համար, որպես լուրջ ռեզերվ: Այն բավականին լուրջ զարգացման հարթակ է նաև էներգետիկ համակարգի զարգացման համար:

-Ի դեպ, միջանցքի ողջ «երկայնքի» ներդրումային փաթեթն արդեն իսկ առկա՞ է, թե՞ այդ առումով ևս «ճանապարհային քարտեզ» պետք է գծվի:

-Հայաստանի մասով առկա է. ծրագրերն արդեն իսկ իրականացման փուլում են և մինչև 2018-ի ավարտը` բոլոր ներդրումները երաշխավորված. Մոզդոկ-Կազբեկի կառուցմամբ էլ կձևավորվի ցանցի ամբողջական, այսպես ասած, «տեսքը»:

-Պարոն Յոլյան, նկատենք, որ հանդիպումը տեղի ունեցավ ղարաբաղյան վերջին` քառօրյա պատերազմից մի քանի ժամ անց: Բոլոր դեպքերում, հետաքրքիր է, ստորագրված պայմանագիրը անվտանգության երաշխիքի կոմպոնենտ ունի՞ իր մեջ, մանավանդ որ քառակողմ երկրներն էլ իրենց հերթին բավականին «բարդ» երկրներ են` այդ առումով:

-Նման խնդիրներ մենք չենք քննարկել, սակայն միանշանակ է, որ էներգետիկ միասնական համակարգն ինքնին նման երաշխիքներ պարունակում է: Պատկերավոր ասած, այն «խաղաղության մասին» պայմանագիր է, որովհետև, երբ որևէ մեկը որևէ կարգի հակամարտության մեջ հայտնվի, կնշանակի` կվնասվեն առաջին հերթին վերջինիս էներգետիկ ենթակառուցվածքները: ՈՒստի պայմանագիրն ուրույն ուղերձ էր ` բոլոր վատ հասկացողներին, որ խաղաղությունն այլընտրանք չունի տարածաշրջանում:

-Ի դեպ, մի պահ կարծես տորպեդահարվել էր հանդիպումը. մամուլը գրեց, որ սկզբունքային համաձայնություն կա, սակայն կողմերի միջև ժամը «չի համընկնում». կա՞ր նման բան: Մամուլը գրեց նաև` քաղաքական էր պատճառը:

-Բնավ: Հայաստանյան հանդիպման հետ կապված չի եղել և չէր կարող լինել քաղաքական որևէ խնդիր: Խնդիրներ են եղել, այսպես ասած, կազմակերպական մասով` զուտ կողմերի զբաղվածության հետ կապված, որոնք լուծվեցին, և հանդիպումը, ինչպես տեսաք, տեղի ունեցավ հավուր պատշաճի: ՈՒրիշ` ոչինչ:

-Իսկ պայմանագիրն ստորագրելու, քննարկելու ընթացքում Ձեր ռուս և վրացի կոլեգաները հե՞շտ էին շփվում:

-Անչափ:

-Եվ վերջին հարցը. Դուք ասացիք` էներգետիկ-ճանապարհային նոր քարտեզով 2019-ից չորս անգամ կմեծանան մեր էներգետիկ հզորությունները և շուկան: Տա Աստված, որ այդպես լինի, և այնուհանդերձ, հնարավո՞ր է, որ այդ ժամանակ մեր գազի շուկան էլ փոխվի, և մենք ավելի շատ էներգետիկ սպառմանը զարկ տանք, քան գազային, որովհետև առաջինն ինքներս ենք արտադրում, իսկ «մյուսը» ներկրում ենք: Դրանով ազատվելով նաև «այլևայլ» խնդիրներից:

-Մի կողմ թողնելով Ձեր քաղաքական «ակնարկները», տնտեսական մասով ասեմ` չի բացառվում: Տեղեկացնեմ նաև, որ մենք այս ամենին զուգահեռում ենք արևի, քամու, հողմային էներգետիկայի այլընտրանքային ծրագրերը ևս, որպես զարգացման ուղի, այնպես որ` կաշխատենք, կտեսնենք:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս