Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ճապոնիայում առնվազն ինը մարդ է զոհվել ուժգին երկրաշարժի հետեւանքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 6,5 մագնիտուդով երկրաշարժից տուժած Ճապոնիայի Կյուսյու կղզու բնակիչները հերթեր են կանգնում ջրի ու սննդի համար: Ըստ վերջին տվյալների՝  տարերքի հարվածի զոհ է դարձել ինը մարդ, հիվանդանոցներ են տեղափոխվել գրեթե հազար բնակիչներ: Առավել մեծ վնաս է գրանցվել Մասիկի ավանում, որտեղ փլվել են տասնյակ շենքեր: Այստեղ փրկարարական աշխատանքներին մասնակցում են ինքնապաշտպանության ուժերի շուրջ 5 հազար զինծառայողներ, ոստիկաններ, հրշեջներ ու փրկարարներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Պայթյուններն ու հրդեհները կանխելու համար իշխանությունները դադարեցրել են գազի մատակարարումը շուրջ 4,5 հազար տների, ուստի բնակիչները պարզապես չեն կարողանում իրենց համար կերակուր պատրաստել: Այստեղ ժամանած զինծառայողները ծավալել են դաշտային խոհանոցներ: Ընդհանուր առմամբ, Կյուսյուում տարհանվել է 44 հազար 449 մարդ: Մոտավորապես 14,5 հազար տներ մնում են առանց էլեկտրականության, եւս 25 հազարն՝ առանց ջրի:

Ապրիլի 14-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժն արդեն պաշտոնապես անվանել են Կումամոտոյի երկրաշարժ, քանի որ դրա էպիկենտրոնը գտնվում էր համանուն պրեֆեկտուրայում: Ամենաուժեղ ցնցմանը հաջորդել են 3,3-ից մինչեւ 6,4 մագնիտուդով 120-ից ավելի հետցնցումներ:

Ստորգետնյա ցնցումների ուժգնության գնահատման ճապոնական սանդղակի համաձայն՝ երկրաշարժը ամենաուժգինն է եղել 2011 թվականի մարտի 11-ից հետո, երբ 9,0 մագնիտուդով երկրաշարժին հաջորդեց ավերիչ ցունամին: Ստորգետնյա ցնցումները շարունակվում են նաեւ այժմ, սակայն դրանց մագնիտուդն աստիճանաբար թուլանում է:

Երկրաշարժի հետեւանքով խախտվել է երկաթուղային տրանսպորտի աշխատանքը: Այսպես, մինչ այժմ Կյուսյուում ամբողջովին դադարեցված է «սինկանսեն» արագընթաց գնացքների երթեւեկությունը: Ուղեգծերից մեկում կանգնած է մի գնացք, որի վագոնները ռելսերից դուրս էին ընկել դեռ նախօրյակին:

Սահմանափակված է երթեւեկությունը նաեւ արագընթաց ավտոմոբիլային մայրուղիներում: Առանձին տեղամասերում տեղի է  ունեցել ճանապարհային պաստառի փլուզում:

6,5 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Կումամոտո պրեֆեկտուրայում, տարերքի օջախը 10 կիլոմետր խորության վրա էր: Երկրի օդերեւութաբանական գործակալությունն սկզբնապես ցունամիի սպառնալիք էր հայտարարել, բայց ավելի ուշ չեղարկել էր այն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ինչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները