Անգոլայում նավթի ու գազի հանքավայրեր են հայտնաբերվել՝ 2,2 մլրդ բարել պաշարներով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱնգոլայի Sonangol պետական նավթընկերությունը հայտնել Է, որ Կվանզա գետի ավազանում հայտնաբերվել են նավթի ու գազի պաշարներ՝ ավելի քան 2,2 մլրդ բարել նավթային համարժեքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ թիվ 24 բլոկում, որը համատեղ շահագործվում Է BP-ի հետ, պաշարները գնահատվում են 1,7 մլրդ բարել նավթային համարժեքով, իսկ Sonangol-ին պատկանող թիվ 20 բլոկում՝ 570 մլն բարել նավթային համարժեքով:
Անգոլան Աֆրիկայում Նիգերիայից հետո երկրորդ տեղն Է զբաղեցնում նավթի արդյունահանման ցուցանիշով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



