Մի բնակարան էլ Անուբաղ Համբարյանն է նվեր ստացել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2015թ-ի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանը նախորդ տարի 24 միլիոն 613 հազար 930 դրամ արժողությամբ բնակարան է նվեր ստացել: Նրա դրամական միջոցներն էլ կազմել են վեց միլիոն 540 հազար դրամ, իսկ մեկ տարվա աշխատավարձը՝ հինգ միլիոն 15 հազար 192 դրամ:
Փոխոստիկանապետի կինը՝ Մարինե Մկրտչյանը 2015թ-ին 165 հազար 648 դրամ արժողությամբ ավտոտնակ է ձեռք բերել: Իսկ նրա դրամական միջոցները կազմել են մեկ միլիոն 80 հազար դրամ: Անուբաղ Համբարյանի կինը որպես եկամուտ է նշել չորս միլիոն 680 հազար դրամ շահաբաժինը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



