Լին Ծիկոն. «Հայաստանի և Արցախի բնակչությանը ուժ, կորով և պայքարելու արիություն եմ մաղթում»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանի էթնիկ փոքրամասնությունների մարզական ընկերության նախագահ Լին Ծիկոնը նամակ է հղել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանին` կարեկցանք հայտնելով հայ ժողովրդին:
«Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ չինացի գործիչը մտահոգ է վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների պատճառով:
«Տեղեկանալով Արցախում տիրող իրավիճակի մասին՝ ցավակցություն եմ հայտնում պայքարի ընթացքում ունեցած բոլոր կորուստների համար: Մաղթում եմ Հայաստանի և Արցախի բնակչությանը ուժ, կորով և պայքարելու արիություն, բայց ամենից առաջ՝ խաղաղություն Հայաստանին և Արցախին»,- ասված է Լին Ծիկոնի հայտարարության մեջ:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



