ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն նույնականացրել Է Բրյուսելի օդանավակայանի երրորդ ահաբեկչին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) դեմքերի ճանաչման եւ կենսաչափական նույնականացման (Next Gen Identification System) նոր համակարգի միջոցով Մուհամեդ Աբրինիին նույնականացրել Է որպես Բրյուսելի օդանավակայանում երրորդ ահաբեկիչ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին հայտնել Է Belga գործակալությունը:
Ավելի վաղ Աբրինին ինքը, որն անցյալ շաբաթ կալանավորվել Է Բրյուսելում, խոստովանել Է, որ հենց ինքն Է Զավենտեմ օդանավակայանի երրորդ ահաբեկիչը՝ «բոլորագլխարկով մարդը», որը պայթյունների վայրում Է թողել պայթանյութով ուղեբեռը եւ փախել: Աբրինիի խոսքով՝ իր բաց գույնի բաճկոնը, որով նրան պատկերել Է տեսահսկման խցիկը, ինքը նետել Է աղբարկղը, իսկ բոլորագլխարկը վաճառել Է: Աբրինիին առաջադրվել են մարտի 22-ին Բրյուսելում «ահաբեկչական սպանությունների» մեղադրանքներ:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երրորդ պայթյունը տեղի Է ունեցել փոքր-ինչ ավելի ուշ մետրոյի վագոնում՝ «Մալբեկ» կայարանում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է 32 մարդ, ավելի քան 300-ն ստացել Է տարբեր աստիճանի ծանրության վերքեր: Գրոհի պատասխանավտությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP



