Ինքնատիպ ոճով ուդահար Ջորջ Գազազյանը և ակորդեոնահար Պատրիսիա Դրագերը ելույթ կունենան ՆԱՄ-ում. մուտքն ազատ է
ՄՇԱԿՈՒՅԹԱպրիլի 20-ին՝ ժամը 19-00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա բացառիկ համերգային ծրագիր՝ ինքնատիպ ոճով ուդահար Ջորջ Գազազյանի (Եգիպտոս) և ժամանակակից երաժշտության վարպետ, ակորդեոնահար, ֆլեյտահար և դաշնակահար Պատրիսիա Դրագերի (Շվեյցարիա) մասնակցությամբ, որին կհաջորդի զրույց-քննարկում:
Երաժիշտները կկատարեն տարբեր ստեղծագործություններ, որոնք կհնչեն հետաքրքիր իմպրովիզացիոն տարբերակներով, իսկ հաջորդող քննարկման հիմնական թեման կլինի իմպրովիզացիայի արվեստը:
Երեկոյի համերգային հատվածը կտևի 45 րոպե:
Նարեկացի Արվեստի Միությունը սիրով հրավիրում է բոլոր այն անձանց, ովքեր անտարբեր չեն աշխարհում կատարվող երաժշտական նորությունների և իմպրովիզացիոն արվեստի նկատմամբ: Մուտքն ազատ է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



