Աուդիտորական լիցենզիան առանց պետական տուրքի
ԲԼՈԳՎլադ Կարախանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տնտեսական դաշտում տեղի ունեցող բարեփոխումները չեն սահմանափակվում միայն հարկային արտոնություններով:
Գործադիր մարմնի որոշմամբ «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք նպատակ ունեն դրական միտում հաղորդել տնտեսական հարթակին:
Մասնավորապես, նոր որոշմամբ կվերացվի ֆիզիկական անձանց համար աուդիտորական գործունեության լիցենզիայի համար սահմանված պետական տուրքը: Կվերանա նաև աուդիտորի որակավորման քննություններին մասնակցելու համար սահմանված կրթությանը, մասնագիտությանը և փորձին վերաբերող պահանջը, և այն անհրաժեշտ կլինի միայն վկայական ստանալու համար:
Բացի դրանից, կսահմանափակվի աուդիտ իրականացնող անձի կողմից լիազորված մարմնին հաշվետվության ներկայացման հաճախականությունը: Այլ կերպ ասած, ծանրաբեռնվածությունը կնվազի ՝ հասցնելով հաշվետվության հաճախանությունը տարին մեկ անգամ:
Սպասվում է, որ վերը նշված փոփոխությունների կիրառումը կնպաստի գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը: