1 բաղադրիչ՝ մազերի աճը խթանելու, թեփից ազատվելու և մազերը խոնավեցնելու համար
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Սա շատ պարզ, բայց միևնույն ժամանակ շատ արդյունավետ միջոց է մազերի փայլն ու առողջությունը վերականգնելու համար։ Կարևոր է նաև, որ այս արդյունքներն ունենալու համար անհրաժեշտ չէ մեծ գումարներ ծախսել, քանի որ անհրաժեշտ բաղադրիչը մածունն է։
Մածունն ունի հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ, խթանում է մազերի աճը։ Մածունը նաև լավ միջոց է գլխամաշկի թեփի և քորի դեմ։ Այն հարուստ է սպիտակուցներով և, հետևաբար, խոնավեցնում ու ամրացնում է մազերը։
Անհրաժեշտ է ընդամենը մածունը քսել գլխամաշկին, մազարմատներին և այնուհետ ողջ մազերին։ Կատարել գլխամաշկի մերսումներ։ Պահել այն մոտ 1 ժամ կամ ավելի երկար։ Լվանալ գլուխը գոլ ջրով, այնուհետ շամպունով։
1
33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
2
35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
3
Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերով
4
Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին
5
43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել է



