Թուրքիայում հայ բռնցքամարտիկը նվաճել է Օլիմպիական խաղերի ուղեգիր
ՍՊՈՐՏԹուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվող ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Արթուր Հովհաննիսյանին հաջողվել է հաղթանակ տոնել կիսաեզրափակչում: 49 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկը հաղթել է Իտալիան ներկայացնող մրցակցին՝ Մանուե լ Չապաին, և դուրս եկել թուրքական մրցաշարի եզրափակիչ:
Համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ եզրափակչում ելույթ ունեցող բռնցքամարտիկները, ինչպես նաև 3-րդ տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը նվաճում են Օլիմպիական խաղերի ուղեգիր, այնպես որ այս հաղթանակով Հովհաննիսյանն ապահովել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջին օլիմպիական ուղեգիրը:
Ապրիլի 15-ին Սամսունում ընթացող մրցաշարի կիսաեզրափակչում ռինգ են դուրս գալու նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: