Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ճիշտ չէ կիրառել՝ «ադրբեջանական կողմն Արցախի ՊԲ ստորաբաժանումների դեմ դուրս է բերել իսլամիստների» արտահայտությունը

ԲԼՈԳ

Արմեն Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ապրիլի սկզբին Արցախյան հակամարտության շրջանակներում արձանագրված սրացումների վերաբերյալ, ռազմական գործողությունների առանձին մանրամասների մասին խոսելիս, և՛ պաշտոնական մակարդակում, և՛ փորձագիտական ու լրագրողական հարթություններում պետք է հնարավորինս բանական և զգույշ լինել՝ հատկապես առանձին արտահայտություններ և ձևակերպումներ գործածելիս. խոսքը ոչ միայն ռազմական եզրաբանությանն է վերաբերում:
Պարզ օրինակ, ճիշտ չէ կիրառել՝ «ադրբեջանական կողմն Արցախի ՊԲ ստորաբաժանումների դեմ դուրս է բերել իսլամիստների» արտահայտությունը. իսկ ինչու՞ ճիշտ չէ, որովհետև նման կերպով շատ մեծ հաճոյախոսություն ենք շռայլում մեր թշնամուն: Բաքվի վարչակարգն ապիկար է անգամ նորմալ բանակ պահելու հարցում (միլիարդավոր դոլարների հասնող սպառազինությունների գնումները դեռ չի նշանակում բանակ պահել, անգամ ամենամահաբեր զենքի արդյունքը կարող է զրոյական լինել, եթե այն կիրառողը չի տիրապետում դրան), ուր մնաց անհրաժեշտ կարողություն ու հնարավորություն ունենար՝ զինյալներ հավաքագրելու, գործուղելու, օգտագործելու…

Նման գործելաոճն ընդունված է Ադրբեջանի ավագ եղբոր՝ Թուրքիայի մոտ: Թուրքական իշխանութունները, միջամտություն իրականացնելով տարբեր հակամարտություններում, սեփական հովանու ներքո գտնվող տարբեր ծագումով զինյալների, վարձկանների խմբերը ներդնում են առանձին խմբավորումների կազմում, իսկ ըստ անհրաժեշտության, դրանք տեղափոխում են մի ճակատից մյուսը: Մոտավորապես նույն սցենարն էլ աշխատել է ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում, որտեղ գործել են հիմնականում Սիրիայից Ադրբեջան գործուղղված վարձկանների խմբերը և որանցից շատերն այլևս երբեք Սիրիա չեն վերադառնա, քանի որ ոչնչացվել են ԼՂՀ զինուժի կողմից:

Եվ ուրեմն, հայ-ադրբեջանական սահմանին վարձկանների թեմային անդրադառնալիս, ճիշտ կլինի կիրառել հետևյալ ձևակերպումը՝ «ադրբեջանական կողմն Արցախի ՊԲ ստորաբաժանումների դեմ դուրս է բերել ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ իսլամականների խմբերին»: Իսկ այս միտքը շատ ավելի գրագետ և թիրախավորված վերնագրային ձևակերպմամբ ներկայացրել է ֆրանսիական Le Figaro պարբերականը՝ «Անկարայի ստվերը Ղարաբաղի վրա»…

 

Կից նյութն՝ այստեղ

Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ Պեսկով Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տnւժել է 40 մարդ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կդառնա ակումբի առաջին ավագը՝ Դանիել Կարվախալի հեռանալուց հետո ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հանտավիրուսի վտանգն անցել է Սոնա Ռուբենյանը սպասում է 2-րդ բալիկին Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Գողացել են «Շևրոլե» մակնիշի մեքենա Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը «Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին․ Կաննի հետ նոր համագործակցություն, Պավել Պավլիկովսկի և միջազգային կինոյի աստղեր՝ Երևանում «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար․ ՆԳՆ պարզաբանումը (տեսանյութ) Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում Կազան՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Փաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՎերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանի գերեզմաններում հայտնաբերվել է մեքենա, որի մեջ՝ մահացած երիտասարդ Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային Կատարը վերսկսում է հեղուկացված բնական գազի տանկերների անցումը Հորմուզի նեղուցով Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ Կոտայքում «Lada»-ն բախվել է արգելապատնեշի «կապոտ»-ի բացվելու պատճառով, վիրավnրներ կան «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավոր կա Գեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթին Հրազդանի ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպք, 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել 49-ամյա կինը դանակահարել է 34-ամյա սիրեցյալին․ հայտնի է պատճառը«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն Մանվելյան Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Մահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել ՀովհաննիսյանըԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը