Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հասարակությունը հաստատ «80-ականների» չէ.«168 ժամ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

«80-ականների զենքով կռվելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն իրավացիորեն ու արդարացիորեն դարձել Է այսօր ամենաքննարկվող հարցը։ Այն չէր կարոդ ամենաքննարկվողը չդառնալ, որովհետև 80-ականների ավարտից կարճ ժամանակ անց, 90-ականների կեսից սկսած՝ հայ հասարակությունը տարիներ, տասնամյակներ շարունակ կերակրվել է այն թեզով, թե պետությունն ուսուցչին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով արդիական, գերժամանակակից զենք գնի ու համալրի բանակի սպառազինությունը։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բանակի սպառազինության համալրումն իրականացվել է այդ համալրման պատասխանատուներից շատերի առանձնատների, մեքենաների պարկի ու անձնական «սպառազինության» համալրմանը հակադարձ համեմատական կարգով, այսինքն՝ երկրորդվել է այլ համալրումներից, այսինքն՝ գրեթե չի համարվել կամ համալրվել է... 80-ականների զենքով։ Ու այսօր հասարակությունը հարցնում է՝ ինչո՞ւ է հայկական բանակը կռվել 80-ականների զենքով, որքանո՞վ քիչ կլինեին մեր զոհերը, եթե բանակը կռվեր ոչ թե՝ 80-ականների, այլ՝ ժամանակակից սպառազինությամբ։ Այդ հարցերի պատասխանները չեն տրվում, որովհետև տրվելու դեպքում՝ պատասխանների հետ մեկտեղ, պետք է տրվեն նաև անուն-ազգանուններ՝ իրենց զբաղեցրած պաշտոններով, զինվորական ու այլ կոչումներով, ու դրանց հետ պետք է տրվեն նաև գրպանված գումարների չափերի մասին տեղեկություններ, տեղեկություններ նաև այն մասին, թե որտեղից, ինչ ժամկետներում պետությունը պետք է հետ գանձի այդ միջոցները ու գնի... ժամանակակից սպառազինություն։ Հասարակությունը գիտի, որ այդ հարցերի պատասխանները չեն տրվելու, բայց ներքին ինչ-որ բնազդով գիտակցում է, որ անգամ պատասխանների բացակայության դեպքում պարտավոր է հնչեցնել դրանք, քանի որ լռությունը, այդ հարցերը չհնչեցնելն անթույլատրելի է ու պետականակործան։ Ու երևի թե հեռու չէ այն օրը, որ հասարակությունը բարձրացնելու է նաև հարցը՝ ինչո՞ւ են 21-րդ դարում մեզ ղեկավարում մտածողությամբ, արժեհամակարգով, գաղափարախոսությամբ ու մնացած հատկանիշներով «80-ականների» ղեկավարներ։

 

Խոսքն այս դեպքում ամենևին տարիքին չի վերաբերում, քանի որ այդ իմաստով «80-ականների» շարքին կարելի է դասել առաջին հերթին՝ երիտասարդ, «ուսյալ ու բազմալեզու» որոշ պաշտոնյաների, որոնք իրականում նշված չափանիշներով շատ ավելի հետադիմական են, քան իրենց ավագ կուսակիցներից շատերը։ Ու այս հարցը՝ իր բազմաթիվ ենթահարցերով, հանգելու է մեկ կարևորագույն, սկզբունքային հարցադրման՝ ինչպե՞ս կարելի է հանդուրժել, որ անկախ, ինքնիշխան երկրի վերաբերյալ որոշումներ կայացնեն մտածողությամբ անազատ, սեփական երկրի շահերն այլոց շահերին ստորադասելու, սեփական իշխանության պահպանումը երկրի ինքնիշխանությանը ստորադասելու պատրաստ պաշտոնյաներ։ Ու այդ հարցադրումն ավելի է տարածվելու ու ներառելու է ոչ միայն՝ ֆորմալ իշխանություններին, այլ նաև՝ իշխանության ձգտողներին, ընդդիմադիրների մեծ մասին, որը նույն այդ հատկանիշներով՝ մտածողությամբ, արժեհամակարգով, գաղափարախոսությամբ, կրկին «80-ականներից» է։ Ի՞նչ գործողություններ կհաջորդեն այդ հարցադրմանը, դժվար է ասել։ Բայց որ հարցադրումն արդեն հնչում է՝ ոմանց մոտ նեղ շրջանակում, ոմանց համար՝ լայն քննարկումներում, բայց ամենակարևորը՝ գրեթե բոլորի մտքում, ակնհայտ է։ Ապրիլյան պատերազմը լուրջ ազդեցություն է թողել մարդկանց մտածողության մեջ։ Իշխանությանը մինչև հիմա թվացել է, որ Հայաստանում գնվում է, առանց բացառության, ամեն ինչ, այդ թվում նաև մարդկանց կամքն ու մտածողությունը, ինչի շնորհիվ «հաղթել» է բոլոր ընտրություններում։ Բայց անցած բոլոր ընտրություններում իշխանությանը պարտված հասարակությունը հաղթեց ապրիլյան պատերազմում։ Որքա՞ն արագ կկարողանա իշխանությունն արժեզրկել այդ հաղթանակը՝ մեկ տարի հետո կայանալիք ընտրություններում պարտության վերածելու համար, կախված է հասարակությունից, որը հաստատ «80-ականների» չէ»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ