Քարդաշյանների գերդաստանը բոյկոտել է Ռոբ Քարդաշյանի ու Բլեք Չայնայի նշանդրեքի հավաքույթը
ՖՈՏՈՄի քանի օր առաջ պարզ դարձավ, որ Քիմ Քարդաշյանի եղբայրն ու Բլեք Չայնան նշանվել են: Քարդաշյանների գերդաստանն այդ նորությունը կատակ էր համարել, բայց պարզվում է, որ 29-ամյա Ռոբն ու 27-ամյա Չայնան արդեն հարսանիքն են ծրագրում: Հանդիսությունը կլինի ամռան վերջին ու ամենայն հավանականությամբ որեւէ արեւադարձային երկրում:
Ուշագրավ է, որ զույգը որոշել է հարսանիքը կազմակերպել ռեալիթի շոուի ձեւաչափով:
Իսկ երեկ Ռոբն ու Չայնան հավաքույթ էին կազմակերպել իրենց նշանդրեքի կապակցությամբ:



Միջոցառումը Ace's Strip Club ակումբում էր Նյու Յորքում:

Ներկա էին զույգի ընկերները, բայց Քարդաշյանների ընտանիքից ոչ մեկը՝ նույնիսկ Քրիս Ջեները, հավաքույթին չէր մասնակցում:



Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Brian Prahl, Splash
1
33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
2
35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
3
Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերով
4
Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին
5
43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել է



