Ադրբեջանը խախտել է հրադադարը Հայաստանի ուղղությամբ. Գրանցվել է 18 միջադեպ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 15-ի լույս 16-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել է նաեւ 60 մմ-ոց ականանետ (2 արկ):
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
4
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
5
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են



