Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վստահ եմ՝ ինչ էլ լինի՝ իմ կողքին ա լինելու». ընկերուհին չգիտի, որ սիրած տղան վիրավոր է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Haynews.am-ը գրում է.
 
Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ հակառակորդի ականի պայթյունից վիրավորված զինծառայող Էդիկի ընկերուհին չգիտի, որ ընկերը վիրավոր է ու Երևանում է:
«Ամեն օր խոսում եմ հետը, որ չջոկի»,-ասում է Էդիկը:

Զինվորը հպարտությամբ է պատմում՝ հակառակորդին արժանի պատասխան հարվածը տվել են. «Ու միշտ պատրաստ ենք ցանկացած պահի, ցանկացած պայմաններում հակառակորդին ետ մղելու՝ ինչ գնով էլ լինի, թեկուզ, կյանքի գնով»,-վստահեցնում է նա:

Չնայած ստացած վերքերին՝ Էդիկը խնդրում է չասել, որ ինքը վիրավոր է. «Ես չեմ մտածում, որ ես վիրավոր եմ»,-ասում է նա ու պատմում, թե ինչպես են իրեն ու ծառայակից ընկերներին օգնության հասել:

«Ազգս, ով ինչ ձևով կարող էր, փորձում էր օգնել հայ զինվորին, իսկ դա ամենաշատն է մեզ դուխ տալիս, ոգեշնչում ու թույլ տալիս չվհատվել»,-հիշում է Էդիկը:

4 օր հակառակորդի դեմ անխնա կռիվ տված տղան նշում է ՝ երբեք չի մտածել, որ կարող է վիրավորվել կամ զոհվել. «Միշտ մտածել եմ թեկուզ կյանքի գնով հայրենիքս պաշտպանեմ ու հիմա էլ մտածում եմ, թե երբ եմ ապաքինվելու, որ բարձրանամ դիրքեր՝ տղերքի մոտ»,-ասում է նա ու կոչով դիմում իր հետ հավասար պայքար տված ծառայակից ընկերներին. «Տղերք, իմացեք, թեկուզ վիրավոր եմ, բայց միշտ ձեր կողքին եմ լինելու ու դուք դրա մասին լավ գիտեք»:

Ի դեպ, բացի քաջ լինելուց, Էդիկը նաև շատ գաղտնապահ է: Հարցնում եմ՝ սիրած աղջիկ ունե՞ս, ասում է՝ հա, բայց. «Չեմ ասել, որ վիրավոր եմ, ամեն օր նույն ռեժիմով խոսում եմ հետը, որ չջոկի»,-ժպտում է գաղտանապահ զինվորն ու իմ դիտարկմանը՝ բա ո՞ր իմ հրապարակած տեսանյութը պատահմամբ նայի ու իմանա, ասում է. «Դե, ճիշտ համարեցի, որ չասեմ: Ոչինչ, գիտեմ, դժվար ա տանելու, բայց նաև վստահ եմ՝ ինչ էլ լինի՝ իմ կողքին ա լինելու»,-վստահ է Էդիկը:

Թե սիրած աղջկան, թե ծնողներին շատ է կարոտել, բայց եթե սիրած աղջկան դեռ չի ասել իր՝ վիրավոր լինելու մասին, ապա ծնողներն արդեն գիտեն. «Շատ եմ կարոտել ծնողներիս: Էստեղ չեն, Ռուսաստանում են, բայց վաղը գալու են»,-ուրախությամբ ասում է զինվորը:

Հ.Գ. Տեսանյութը չենք հրապարակում՝ հույսով, որ Էդիկն ինքն անձամբ կպատմի ընկերուհուն այս ամենի մասին: 

Անի Վարդանյան 

HayNews.am
Մարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է22-ամյա զբոսաշրջիկը անկենդան վիճակում գտնվել է լողավազանի հատակին «Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասելՄենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԾննդատանը նորածիններին փոխանակել են․ նոր մանրամասներԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Աչքերի այս փոփոխությունը կարող է հուշել շաքարախտի մասինՀայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱռավոտյան այս սխալը կարող է բարձրացնել արյան ճնշումըԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Վատ օրեր՝ օգոստոսինԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ) Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասինԱրտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվելԲանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի մերձակայքում կենտրոնացրել են 17 ռազմանավ Ալերգիայի այս դեղը կարող է մահացու վտանգավոր լինելԳյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա․ Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ)