Մրցահարթակ դուրս կգան 4 հայ ծանրորդներ
ՍՊՈՐՏՆորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին խաղարկային օրը՝ ապրիլի 16-ին, Հայաստանը ներկայացնող 4 ծանրորդներ մրցահարթակ դուրս կգան՝ նվաճելու Եվրոպայի չեմպիոնի կոչում իրենց քաշային կարգերում: «Արմենպրես»-ը հայտնում է, որ կանանց մրցաշարի +75 կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը կմ րցեն «A» ենթախմբում, որտեղ բացի Հայաստանի երկու ներկայացուցիչներից ընդգրկված են նաև 6 այլ ներկայացուցիչներ Լեհաստանից, Վրաստանից, Բուլղարիայից, Մեծ Բրիտնաիայից և Հունգարիայից:
Տղամարդկանց մրցաշարի 105 կգ քաշային կարգի «A» ենթախմբում է Սիմոն Մարտիրոսյանը, ում հիմնական մրցակիցը ենթախմբում Լատվիայի ներկայացուցիչ 24-ամյա ծանրորդ Արթուրս Պլեսնիկսն է: Տղամարդկանց +105 կգ քաշային կարգի «A» ենթախմբում 9 այլ մրցակիցների հետ ուժերը կչափի 21-ամյա Գոռ Մինասյանը:
Ապրիլի 16-ին մրցելույթներ ունեցող բոլոր 4 ծանրորդներից մրցանակային տեղերի ակնկալիք կա, քանի որ բոլորն էլ բավականին բարձր ցուցանիշներ են գրանցել նախնական փուլում: