Մոռացեք յուղազրկված կաթի մասին, անցեք յուղոտ կաթերի․ բժիշկների խորհուրդը
ԼԱՅՖՇատերը խուսափում են յուղոտ կաթից՝ մտածելով, որ այն գիրացնում է։ Ընտրում են յուղազրկված՝ յուղի ցածր տոկոս պարունակող կաթեր։ Սակայն գիտնականները կոչ են անում մոռանալ յուղազրկված կաթի մասին ու անցնել նորմալ՝ սովորական յուղայնություն ունեցող կաթին։
Տաֆտսի համալսարանի բժիշկները պարզել են, որ յուղազրկված կաթը որեւէ օգուտ չի տալիս, իսկ ահա յուղոտ կաթը օգնում է պահպանել կազմվածքն ու նվազեցնում է շաքարային դիաբետի ռիսկը 46 տոկոսով։ Պատճառը, ըստ գիտնականների, ճարպերի եւ հատուկ թթվային նյութերի հարաբերակցությունն է։
Մասնագետներն ուսումնասիրություններ են արել 18 438 կնոջ մոտ եւ 11 տարի անց նրանց կրկին ստուգել են։ Պարզվել է, որ նրանք, ովքեր ճարպոտ կաթ են օգտագործել, ավելի քիչ են հակված գիրանալու եւ շաքարային դիաբետի։
Պատրաստեց Past.am-ը:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



