Թուրքիայում Հայաստանի համար նվաճվել է օլիմպիական նոր ուղեգիր
ՍՊՈՐՏԹուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվող ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հաղթել է 3-րդ տեղի համար պայքարում: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ 56 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ավագյանը պարտության է մատնել ուկրաինացի Միկոլա Բուցենկոյի՝ բռնցքամարտում ապահովելով Հայաստանի հավաքականի 3-րդ օլիմպիական ուղեգիրը:
Համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ եզրափակիչում ելույթ ունեցող բռնցքամարտիկները, ինչպես նաև 3-րդ տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը նվաճում են Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Ապրիլի 16-ին Սամսունի մրցաշարի 3-րդ տեղի համար պայքարի շրջանակում ռինգ դուրս կգան նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



