Սաուդյան Արաբիան հայտնել է նավթի արդյունահանման ծավալների սահմանափակման պայմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիան չի սահմանափակի նավթի արդյունահանումը, եթե մյուս արդյունահանող երկրները, ներառյալ` Իրանը, արդյունահանման ծավալների սառեցման շուրջ պայմանավորվածություն ձեռք չբերեն Դոհայում` կիրակնօրյա հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի երկրորդ գահաժառանգ արքայազն և պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանը:
Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը և Վենեսուելան փետրվարի 16-ին Դոհայում կայացած հանդիպման ժամանակ նավթի համաշխարհային գներին աջակցելու համար պայմանավորվել են 2016-ին նավթի արդյունահանման ծավալները պահպանել հունվարի մակարդակի վրա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



