Նիկարագուայի բնակիչներին երաշտի պատճառով կոչ են անում հրաժարվել մեքենաներ լվանալուց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիկարագուայի իշխանությունները երաշտի կապակցությամբ արտակարգ միջոցառումներ են հայտարարել: Մասնավորապես երկրի բնակիչներին խորհուրդ են տվել հրաժարվել ավտոմեքենաներ լվանալուց, հայտնում է La Prensa պարբերականը:
Նիկարագուայում երաշտը պայմանավորված է տեղումների անբավարար քանակով: Տեղի փորձագետների տվյալներով, ջրի պակասը կփոխհատուցվի մայիսի երկրորդ կեսին, սակայն որոշ մասնագետներ էլ հավաստիացնում են, որ տարեցտարի անձրեւների քանակը նվազելու է գլոբալ տաքացման հետեւանքով: 2015-ին երաշտի պատճառով երկիրը 171 մլն դոլարի կորուստ է կրել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



