Պերուում ավտոբուսն ընկել է անդունդը. մահացել է ավելի քան 20 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆNews.am-ը գրում է.
Պերուում ավտոբուսն ընկել է անդունդը, որի հետեւանքով մահացել է առնվազն 24, վիրավորվել 29 մարդ, հաղորդում են տեղի իշխանությունները։
Ողբերգությունը տեղի է ունեցել Անդերի Պասկոյի շրջանում։ Ավտոբուսը գլորվել է 30 մետր բարձրությունից։
Փրկարարներն արդեն վիրավորներին դուրս են բերել կիրճից, սակայն զոհերի մարմինների դուրսբերման աշխատանքները շարունակվում են, որին խանգարում են եղանակային պայմանները։
Դեպքի վայրում այս պահին ուժեղ մառախուղ է, հաղորդում է Foro TV ալիքը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



