Մովսիսյանը գոլ չի խփում, բայց «Ռեալ Սոլթ Լեյք»-ը հաղթում է
ՍՊՈՐՏԱմերիկյան MLS-ի Արևմտյան կոնֆեսդերացիայում տեղի է ունեցել առաջնության 6-րդ տուրը, որի շրջանակներում Յուրա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյք»-ը մրցել է «Վանկուվեր»-ի դեմ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակման երբեմնի առաջատարը հանդիպմ անը մասնակցել է խաղի առաջին իսկ րոպեներից, սակայն այդպես էլ գոլի հեղինակ չի դարձել:
Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո Մովսիսյանի թիմը կարողացել է 2-րդ խաղակեսում մեկ գոլ հեղինակել և հաղթանակի հասնել: Հանդիպման 55-րդ րոպեին աչքի է ընկել Խուան Մարտիները:
Յուրա Մովսիսյանը գրեթե մինչև վերջ խաղն անցկացրել է հիմնական կազմում: Միայն հանդիպման վերջին րոպեներին «Ռեալ Սոլթ Լեյք»-ի մարզչական շտաբը որոշել է խաղադաշտից հեռացնել հայ ֆուտբոլիստին՝ նրան հանգստանալու հնարավորություն ընձեռելով:
Հաղթանակից հետո «Ռեալ Սոլթ Լեյք»-ը 6 խաղից հետո արդեն ունի 14 միավոր և հավասարվել է կոնֆերենցիայի առաջատար «Դալաս»-ին: