Քրուզը կրճատել է իր Թրամփի միջեւ եղած տարբերությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում նախագահի հանրապետական թեկնածու, Թեքսասից ընտրված սենատոր Թեդ Քրուզը հաղթել է փրայմերիզը Վայոմինգում եւ կրճատել իր եւ իր հիմնական մրցակից միլիարդատեր Դոնալդ Թրամփի միջեւ եղած տարբերությունը, հաղորդում է Reuters-ը։
Վայոմինգ նահանգում ներկուսակցական հանդիպման ժամանակ, որը կայացել է ապրիլի 16-ին, Քրուզը ստացել է 14 պատվիրակների աջակցությունը։ Մինչ այդ բաշխվել էր եւս 12 ձայներ, որոնցից 10-ը աջակցել էին Քրուզին, մեկը՝ Թրամփին, եւս մեկը չեզոքություն էր պահպանել։
Ընդհանուր առմամբ, Վայոմինգը 29 պատվիրակ է ուղարկելու Հանրապետականների համագումարին, որը տեղի կունենա հուլիսի 18-21-ին Քլիվլենդում, նշում է CNN-ը։
Նշենք, որ Քրուզը Թրամփին հաղթել է նաեւ Քոլորադոյում, որտեղ նրան աջակցել է 34 պատվիրակ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



