Չինաստանում մոտ 500 դպրոցականներ թունավորվել են անհայտ նյութից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Ցզյանսու նահանգի դպրոցներից մեկում առնվազն 493 աշակերտ է թունավորվել անհայտ նյութից, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Հեռուստաալիքի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Չանչժոու քաղաքում։ Նշվում է, որ այն բանից հետո, երբ օտար լեզուների տեղի դպրոցը տեղափոխվել է նոր շենք, աշակերտները թունավորման տարբեր ախտանշաններ են զգացել։
Նրանց մոտ նկատվել է մաշկի բորբոքում, արյան անալիզի ցուցանիշներից շեղումներ, ոմանց մոտ հայտնաբերվել է լիմֆոմա եւ լեյկեմիա։
Մասնագետներն ավելի ուշ դպրոցի տարածքում գրունտային ջրերում տոքսիկ աղտոտում են հայտնաբերել։
Նշվում է, որ այն վայրում, որտեղ հիմա դպրոցն է, նախկինում երեք քիմիական գործարաններ են եղել։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



