Կավանիի հեռանալու դեպքում «ՊՍԺ»-ն կփորձի գնել Գրիզմանին
ՍՊՈՐՏ«ՊՍԺ»-ն շարունակում է հարձակման ուժեղացման որոնումը` հաշվի առնելով Էդինսոն Կավանիի հնարավոր տեղափոխությունը:
Ինչպես հաղորդում է Telefoot-ը, փարիզեցիները ցանկանում են ձեռք բերել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդցիները ֆրանսիացուն նոր պայմանագիր են առաջարկել, ըստ որի պայմանների հրաժարագինը 80 մլն եվրոյից կբարձրանա մինչև 150 մլն եվրո:
Բացի այդ հաղորդվել է, որ «ՊՍԺ»-ն հետաքրքրված է նաև Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսով, քանի որ ամռանը Փարիզից կարող է հեռանալ Զլատան Իբրահիմովիչը, իսկ Նեյմարի կամ Ռոբերտ Լևանդովսկու գնումը այնքան էլ իրական չէ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



