Ահաբեկչական հարձակումներ Սիրիայի Հալեպ և Իդլեբ քաղաքներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Հալեպ և Իդլեբ քաղաքներում տեղի են ունեցել ահաբեկչական հարձակումներ, գրում է sana.sy-ը:
Լրատվական գործակալության՝ Հալեպում գտնվող աղբյուրի փոխանցմամբ՝ ահաբեկիչների դիպուկահարները կրակ են բացել Հալեպի Սալահեդդին թաղամասում գտնվող քաղաքացիական բնակչության վրա` սպանելով 5 և վիրավորելով 7 քաղաքացիական անձ:
Քաղաքի մի քանի այլ թաղամասերում սպանվել է 3 և վիրավորվել 3 մարդ: Ահաբեկիչները պատճառել են նաև նյութական վնասներ:
Իդլեբ քաղաքի հյուսիսային թաղամասերում էլ ահաբեկիչները սպանել են մեկ քաղաքացու և վիրավորել 4-ի, որոնցից 3 երեխաներ էին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



