Brent նավթի գինը Դոհայի գագաթնաժողովից հետո ընկել է 7 տոկոսով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆBrent նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում հանգստյան օրերի ընդմիջումից հետո կայացած սակարկություններում ընկել է ավելի քան 7 տոկոսով եւ կազմել բարելի դիմաց 40,22 դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են սակարանի տվյալները:
Գնի անկումը պայմանավորված է այն բանով, որ ապրիլի 17-ին Դոհայում կայացած հանդիպմանը կողմերը չկարողացան համաձայնության հասնել նավթի արդյունահանման սահմանափակման շուրջ: Նույն ձեւաչափով հաջորդ հանդիպումը սպասվում է հունիսին:
Այսպիսով, հանդիպման կազմակերպման՝ գրեթե երկու ամիս տեւած ջանքերն ավարտվեցին անարդյունք: Ի դեպ, փորձագետներից քչերն էին հաջողություն ակնկալում՝ կանխատեսելով, որ նավթի գները կընկնեն ցանկացած արդյունքի դեպքում, քանի որ շուկան արդեն արձագանքել էր բանակցություններից բոլոր սպասումներին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



