Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թուրքիան հրաժարվում է դեսպան հետ կանչելու քաղաքականությունից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան հրաժարվում է դեսպան հետ կանչելու քաղաքականությունից: Այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը՝ հավելելով, որ միգուցե միգուցե Թուրքիայում վերջապես հասկացել են, որ նման գործելաոճով շուտով գործող դեսպան չեն ունենալու:

Ստորեւ ներկայացնում ենք Նաիրա Կարապետյանի հայտարարությունը.

«2015թ. աննախադեպ էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման տեսանկյունից, եւ պատճառը ոչ միայն անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման հարյուրամյակն էր, այդ առթիվ  կազմակերպված միջոցառումները, այլ նաեւ` ամենատարբեր ճակատներում կատարված մեծածավալ եւ քրտնաջան աշխատանքը:

Օրերս Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձեւը նախարար Նալբանդյանի գնահատականներով դարձավ այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչման ազդարարը, որը նաեւ շարունակությունը դարձավ եվրոպական թատերաբեմում ձեռք բերված հաջողությունների: Իհարկե ապրիլի 15-ին Եվրոպական խոհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վճռական բանաձեւը ոչ միայն սրբագրեց 1987թ. նույն մարմնի կողմից ընդունված բանաձեւը՝ հաշվի առնելով նոր իրողությունները, այլ նաեւ խթանեց Եվրոպական տարբեր պետություններում, այդ թվում նաեւ` Բելգիայում, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։

Դրանց հաջորդեց Հայոց ցեղասպանության ճանաչումը նաեւ Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից, եւ հատկանշականն այն է, որ ճանաչումը տեղի ունեցավ խորհրդարանում ներկայացված բոլոր՝ իշխանական եւ ընդդիմադիր ուժերի միաձայն կողմ քվեարկությամբ:

Գործընթացը նոր թափ եւ որակ ստացավ Բելգիայում, ուր վարչապետ Շառլ Միշելը միանշանակ հայտարարեց, որ իր երկրի դիրքորոշումը ցեղասպանության հարցում հստակ է, եւ այդտեղ չի կարող երկիմաստություն լինել։ Դրան հաջորդեց Բելգիայի խորհրդարանի գրեթե միաձայն ընդունված բանաձեւը, որը, կոչ անելով Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մերժում է ժխտողականությունը։

Նույնիսկ անզեն աչքով պարզ է դառնում այն դրական տեղաշարժը, որն արձանագրել է հայկական դիվանագիտությունը Բրյուսելի պես կարեւոր քաղաքական կենտրոնում։ Այս ամենը հայկական դիվանագիտության, Բրյուսելում ՀՀ դեսպանության, լոբբիստական կազմակերպությունների համատեղ եւ հետեւողական աշխատանքի արդյունք է, ինչն առանձին դրվատանքի է արժանի։ Վերջին մեկ տարվա դիվանագիտական հաջողությունները կոտրում են այն բոլոր կարծրատիպերն, իբր փոքր պետություններն ունակ չեն մրցակցելու եւ հաջողելու ավելի ուժեղ եւ հարուստ երկրների նկատմամբ:

Հատկանշական է նաեւ, որ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան, որն ամեն անգամ որեւէ երկրի կողմից ցեղասպանության ճանաչման ժամանակ հետ էր կանչում իր դեսպանին, այս անգամ որոշեց ձեռնպահ մնալ  նման քայլից. միգուցե վերջապես հասկացավ, որ նման գործելաոճով շուտով գործող դեսպան չի ունենա: Ուստի խոհեմ էր դեսպան հետ կանչելու վարքագծից հրաժարումը։ Սա նաեւ կարեւոր ազդակ է այն երկրներին, որոնք պատրաստվում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը»:

23-ամյա Ալկարասը նվաճել է կարիերայի 29-րդ տիտղոսը Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան