Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նազենի Հովհաննիսյանի բաց նամակը. Ադրբեջանի հանցագործությունները պետք է խստագույնս դատապարտվեն

ԲԼՈԳ

Նազենի Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգարժան Բան Կի-մուն և ՄԱԿ-ի ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի հարգելի անդամներ, 
Իմ անունը Նազենի է, ես հայ եմ: 
Ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը խախտեց հրադադարը եւ սկսեց ռազմական գործողություններ` ռմբակոծելով հայկական գյուղերն ու Լեռնային Ղարաբաղի հանրապետության քաղաքները, սպանելով անմեղ երեխաների, խոշտանգելով ու սպանելով ծերերին, անդամահատելով ու խեղելով զինվորներին: Այսպիսի հանցավոր եւ ահաբեկչական ռեժիմ իրականացնող այս երկիրն ապրիլի 25-27-ն ընկած ժամանակահատվածում Բաքվում պատրաստվում է անցկացնել ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումը: Սա բացարձակապես անընդունելի է։ Այս ֆորումը Բաքվում անցկացնելով` Միացյալ Ազգերի կազմակերպությունն ամբողջությամբ և անդառնալիորեն հեղինակազրկում է իրեն: Ագրեսորներին սթափեցնելու փոխարեն` ՄԱԿ-ը դիվանագիտական վատ օրինակ է ծառայում: 
Մենք վաստակել ենք պատմականորեն մեր ազգին պատկանող այս հողի վրա խաղաղ ապրելու իրավունքը: Եվ վերջապես ճիշտ այն պահին, երբ թվում է, թե քաղաքականությունն ավելի կեղտոտ չէ՛ր կարող լինել, ՄԱԿ-ն անցկացնում է մարդու իրավունքներին, հանդուրժողականությանն ու խաղաղ գոյակցմանը նվիրված այդ գլոբալ համաժողովը ամենակոռումպացված ու վայրագ բռնապետությունում` Ադրբեջանում: Եթե մոռացել եք, հիշեցնենք. Ադրբեջանը ազգային հերոսի կոչում տվեց Ռամիլ Սաֆարովին՝ քնած ժամանակ հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար։ Մի փոքրիկ հիշեցում. նրանք երկուսն էլ մասնակցում էին ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» զինվորականների համար ուսումնական ծրագրին՝ 2004 թ-ին Բուդապեշտում։ 
Ադրբեջանի հանցագործությունները պետք է խստագույնս դատապարտվեն` այդ երկրի ահաբեկչական գործողությունների, ագրեսիայի եւ ռասիզմի դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմամբ:
#SayNoToRacism #StopAliyev #UNAOCBaku2016 #BoycottBaku2016
Հարգանքներով`
Նազենի Հովհաննիսյան` դերասանուհի, հաղորդավարուհի»

Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է «Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Աշխարհը դադարել է վստահել Նեթանյահուին․ Թուրքիայի ԱԳՆ Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով AP. Նիգերում տասնյակ զինվորներ են ձերբակալվել ապստամբության փորձից հետո Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի Իրանը կոչ է արել վերացնել Հայաստանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետով տարանցման խոչընդոտները. Ֆորուզան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 60-ամյա վարորդը «ԶԻԼ»-ի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս հայտնվել է ձորում․ կա վիրավոր Al Jazeera․ ԱՄՆ-ն առայժմ չի ցանկանում երկրորդային պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ՝ իրանական նավթի գնումների համար Արագածոտնում բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Այս տարի սպասվում է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը․ Սուրենյան Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՄարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Իրանի գերագույն առաջնորդ․ Իսլամի հակառակորդները ձգտում են տարաձայնություններ բորբոքել մուսուլմանների միջև Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է 72-ամյակի առթիվ Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակել են կրակոցներ Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանԲագրատունյաց պողոտայում պատշգամբը է փլուզվել․ քաղաքացին հայտնվել է 4-րդ հարկում․ կան վիրավորներ Ֆանտաստիկ Լեո. Մեսսիի պոկերն Ինտեր Մայամիին պարգևեց պատմության ամենախոշոր հաղթանակը ԱԳՆ ղեկավար կազմը դեսպանների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ 26 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 30-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է, և մենք Ձեզ անհամբեր սպասում ենք․ Տիգրան Աբրահամյան ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխեց ակումբային գրանցումը Մասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենՆեթանյահուն դատապարտել է իսրայելցի վերաբնակների «հանցավոր բռնությունը» Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-Խոլուդին