30-ից ավելի մարդ է զոհվել Աֆղանստանում մոլեգնող հեղեղումների հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնազն 31 մարդ է զոհվել, հինգ բնակիչներ անհետ կորած են համարվում Աֆղանստանի հյուսիսում մոլեգնող սաստիկ հեղեղումների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հայտնել Khaama Press գործակալությունը:
Բնակավայրերի հեղեղման պատճառ են դարձել նախօրյակին երկրի հյուսիսի մի շարք շրջաններում տեղացած տեղատարափ անձրեւները: Ջուրն այնքան արագ Է ավելացել, որ բնակիչներից շատերը չեն հասցրել փրկվել ջրհեղեղից:
Տեղի պաշտոնատարները հայտնել են, որ անակնկալ հեղեղումներն ընդգրկել են Սամանգան հյուսիսային նահանգի, Բաղլան եւ Թահար հյուսիսարեւելյան նահանգների եւ Բադգիս հյուսիսարեւմտյան նահանգի բնակելի շրջանները:
Առավել մեծ վնաս Է հասցվել Բադգիսի նահանգին: Գործակալության տվյալներով՝ երկրում լրջորեն դժվարացել Է երթեւեկությունը հիմնական տրանսպորային երթուղիներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



