Հարավային Կորեայի նախագահն առաջին անգամ պաշտոնական այց կկատարի Իրան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն առաջին անգամ պաշտոնական այց կկատարի Իրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Երկնագույն տան («Չհոնվադե»)՝ ապրիլի 18-ին հրապարակված մամուլի տեղեկագրում:
1962 թվականին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից ի վեր Հարավային Կորեայի նախագահի առաջին այցը Թեհրան տեղի կունենա մայիսի 1-3-ին:
Փաստաթղթի համաձայն՝ Պակ Կին Հեն պլանավորում Է հանդիպում անցկացնել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որի ընթացքում կարծարծվեն երկկողմ համագործակցության հարցերը Էներգետիկայի, ենթակառուցվածքի, անվտանգության, առողջապահության եւ շրջակա միջավայրի բնագավառում: Հարավային Կորեայի եւ Իրանի ղեկավարների հանդիպման ամսաթիվը չի նշում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



